ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը կայցելի Լեռնային Ղարաբաղ
Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ, բուլղարացի պատգամավոր Քրիստիան Վիգենինը հայտարարել է, որ մտադիր է Լեռնային Ղարաբաղ այցելել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ես չգիտեմ, թե երբ հնարավորություն կունենամ այցելել Լեռնային Ղարաբաղ: Սակայն շատ կցանկանայի»,-ԱՊԱ-ն մեջբերում է նրա խոսքը:
