Բրիտանիան սպառնացել է Ռուսաստանին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ չի բացառում «պատժիչ» միջոցների կիրառումը Ռուսաստանի նկատմամբ՝ Լիտվինենկոյի գործով զեկույցի տվյալների ֆոնին: Russia Today-ը և այլ առաջատար ռուսաստանյան լրատվամիջոցներ հայտնում են, որ, ըստ էության, Բրիտանիան կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ: Այսօր ավելի վաղ Բրիտանիան հրապարակել էր ռուսաստանցի լրտես Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության գործով զեկույց՝ մատնանշելով Պուտինի հնարավոր առնչությունը դրան:
