Մարիա Զախարովան Բաքվում գործ ունի

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան երեկ Երևանում էր: Նա ուղեկցում էր իր ղեկավարին՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, որն էլ Երևանում մասնակցում էր ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին: Այս անգամ ևս, Զախարովան բավական ակտիվ է եղել մեկնաբանություններում: Զախարովային հայ լրագրողները կրկին հարց են ուղղել Նժդեհի արձանի տեղադրման մասին նրա արած հայտարարությունների առիթով, ինչին ի պատասխան նա նշել է. «Պատմության հետ կապված հարցերն իսկապես շատ բարդ են, և ամոթ նրանց, ովքեր օգտագործում են այդ հարցերն իրենց քաղաքական նպատակների համար այնպես, ինչպես շատերն արեցին՝ խեղաթյուրելով իմ մեկնաբանությունները: Մի՞թե Հայաստանն այժմ չունի ավելի հրատապ խնդիր: Ես կարծում եմ, որ հիմա Հայաստանի ու հայ ժողովրդի համար կա շատ ավելի հրատապ մի խնդիր՝ դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Հենց դրա համար են այսօր, նաև ՀԱՊԿ շրջանակներում, հանդիպումներ տեղի ունենում: Հենց դրա համար ենք մենք հսկայական ջանքեր գործադրում՝ որպեսզի այդ կարգավորումն առաջ ընթանա: Մենք Հայաստանի հետ համագործակցում ենք, այդ թվում՝ միջազգային տարբեր հարթակներում, որպեսզի բացառենք նացիզմի հերոսականացման ցանկացած հնարավորություն: Այդ առումով՝ մենք զգում ենք մեր հայ գործընկերների շատ հուսալի թիկունքը»: Պատասխանելով ԼՂ խնդրին վերաբերող հարցերին, Զախարովան կտրականապես մերժեց պնդումները, թե Սանկտ Պետերբուրգի հանդիպմամբ, Ռուսաստանը փորձ էր անում մենաշնորհ հաստատել կարգավորման գործընթացի նկատմամբ: «Ես մինչ այդ հանդիպումը, նաև դրանից հետո իմ ճեպազրույցների ժամանակ ասել եմ՝ մտահոգություններ կային, թե Ռուսաստանն իբր իր մենաշնորհն է հաստատում գործընթացի նկատմամբ, չի ցանկանում տեղեկություններ տրամադրել և այլն: Սակայն, սանկտպետերբուրգյան հանդիպման ընթացքում և դրանից հետո բոլորը համոզվեցին՝ միջնորդներն անհրաժեշտ կերպով տեղեկացված են եղել և իրենց գործընթացից դուրս չեն զգացել: Հենց կողմերը ու նաև դիտորդներն են բարձր գնահատել այդ հանդիպման արդյունավետությունը: Մենք հրաշալի հասկանում ենք Մինսկի խմբի ձևաչափի նշանակությունը և հարգանքով ենք վերաբերվում դրան: Իսկ Սանկտ Պետերբուրգի հանդիպումն իր մեջ ինչ-որ նորարարություն չէր պարունակում, այն ընդամենը կողմերի շփման ձևերից մեկն է: Դուք հրաշալի գիտեք, որ նման հանդիպումներ նաև նախկինում են եղել», ասել է Զախարովան: Նրա խոսքով՝ ղարաբաղյան հարցում Ռուսաստանի դիրքորոշումը նպատակաուղղված է մեկ կետի՝ «դա ձգձգված հակամարտության շուտափույթ և խաղաղ կարգավորումն է, և մենք դրան հասնելու համար անում ենք հնարավորը»: Զախարովան ձեռնպահ է մնացել Սարգսյան- Ալիև նոր հանդիպման մասին տեղեկություններ հաղորդելուց, նշելով, թե դա հենց կողմերը պետք է անեն: «Որտեղ և երբ պետք է հանդիպեն իրենց առաջնորդները, դա այն տեղեկությունն է, որը պետք է հենց կողմերը տրամադրեն: Մենք կարող ենք ասել, որ այդ ուղղությամբ մեծագույն ջանքեր է գործադրում հենց Ռուսաստանի Դաշնության նախագահը, արտգործնախարարը, ըստ էության՝ ողջ արտաքին գերատեսչությունը: Դա արվում է և՛ երկկողմ, և՛ բազմակողմ խողովակներով ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այդ ամենն արվում է, քանի որ մենք հասկանում ենք՝ հապաղման յուրաքանչյուր օրն իր մեջ խաղաղ բնակիչների հանդեպ սպառնալիք է կրում», Երևանում ասել է Մարիա Զախարովան: Մոսկվան, այսպիսով, ձգձգված հակամարտության շուտափույթ լուծման մասին սկսել է ավելի ու ավելի հաճախ խոսել: Սա կարելի էր դրական փաստ համարել, եթե Մոսկվա նեղություն քաշեր` քննադատեր Ալիևին ապրիլին պատերազմ սանձազերծելու համար, կամ գոնե հրաժարվեր Ադրբեջանին շարունակել զինելուց: Բայց չկա, ոչ մեկը, ոչ մյուսը, փոխարենը Մոսկվան շտապում է... Ու հետաքրքրական է Զախարովայի «մուննաթը»` մի՞թե Հայաստանն ավելի հրատապ խնդիր չունի, քան Նժդեհի արձանը: Նա անմիջապես ցույց է տալիս հրատապ հարցը` դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Իսկ գուցե Զախարավան ու ՌԴ ԱԳՆ-ն զայրացա՞ծ են, որ Հայաստանի համար կան նաև այլ ազգային հարցեր, որոնք երկրորդական պլան չեն մղվում ու չեն մոռացվում... Իրականում, եթե Մոսկվան գիտակցում է ղարաբաղյան կարգավորման վտանգը և իսկապես համարում է, որ` հապաղման յուրաքանչյուր օրն իր մեջ խաղաղ բնակիչների հանդեպ սպառնալիք է կրում, ապա դրա ուղղությամբ կան կոնկրետ քայլեր, որոնց իրականացմանը խոչընդոտում է պաշտոնական Բաքուն` մերժելով սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմներին կիրառման գաղափարին: Սա կոնկրետ հարց է, որով «շտապող» Մոսկվան` Զախարովայի հետ միասին, կարող է զբաղվել Բաքվում: Թամար Բագրատունի

դիտվել է 26 անգամ
Լրահոս
«Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am