Կիևը աջակցում է ՌԴ-ի հետ գազային բանակցությունների շարունակությանը
Ուկրաինան աջակցում է Ռուսաստանի և Եվրահանձնաժողովի հետ գազային բանակցությունների եռակողմ ձևաչափը: Այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինը, գրում է RIA Novosti-ն: «Եթե Եվրահանձնաժողովն աջակցում է եռակողմ ձևաչափի հետագա համագործակցությունը, մենք միշտ էլ դրան կողմ ենք եղել: Հանդիպելուց առաջ պետք է որոշել ձևաչափը: Ինչպես ես հասկանում եմ` այժմ այդ օրակարգի շուրջ քննարկում է ընթանում: Երբ որ այն որոշվի, եռակողմ ձևաչափը կարող է շարունակվել»,- ասել է նա: «Բայց միշտ այն պետք է կենտրոնացված լինի ոչ թե գործընթացի, այլ արդյունքի վրա: Էներգետիկ տարածությունը փոխվում է ոչ միայն գների դինամիկայի նկատմամ, այլև այլ ասպեկտների նկատմամբ: Այդ պատճառով էլ եռակողմ ձևաչափում քննարկումների թեմա կա»,- նշել է Կլիմկինը:
