Դարձել ենք անհաղորդ իրական սպառնալիքներին .Փոստանջյան

«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը,  ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց,որ «Ժառանգություն» կուսակցությունը մի բանաձեւ է մշակել, որով գույքագրել են ամենակարեւոր սպառնալիքները.«Կարծում եմ՝ հայ ժողովրդի համար վերջին ամիսները ոչ միայն բարդ շրջան էր, այլ նաեւ վերլուծելու եւ վերաիմաստավորելու շրջան էր: Նոր փուլ ենք վերադարձել, որը նախանշում է ապրիլյան մինչպատերազմական շրջանը: Դարձել ենք անհաղորդ իրական սպառնալիքներին եւ չունենք թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հստակ ծրագիրը: Սա վերաբերվում է բոլորիս՝ ե՛ւ քաղաքական ուժերին ե՛ւ ժողովրդին»: Զարուհի Փոտանջյանը նկատեց.«Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք ապագա քաղաքական օրակարգն այնպես ձեւավորենք, որ այդ սպառնալիքները չլինեն ազդեցություն ապագա գործողությունների համար: Նորաստեղծ կուսակցությունների թիվը շատ է եւ դա խոսում է այն մասին, որ հասարակությունը փորձում է քաղաքականություն բանեցնել, բայց ամենակարեւորն այն է, թե այդ քաղաքականությունն ինչպիսին պետք է լինի՝ պե՞տք է կրկնվի 25 տարիների քաղաքականությունը, թե՞ պետք է այլ լինի»: «Մեր բանաձեւով մենք հայտարարում ենք, որ այն 25 տարիները ինչ տեղի է ունեցել ե՛ւ ներքին, ե՛ւ թե արտաքին քաղաքականությունում, մենք մերժում ենք: «ժառանգություն»-ը եզակի ուժն է, որը միանշանակ այս պահին խորհրդարանում ներկայացված ուժերից տարբեր քաղաքականություն է վարում արտաքին հարաբերությունների վերաբերյալ, մեր քվեարկություններն արդեն դրա մասին են խոսում»- շեշտեց Զարուհի Փոստանջյանը:

«Ժառանգության» պատգամավորը հիշեցրեց, որ հենց այս համատեքստում «Ժառանգությունը» դեմ է քվեարկել ՀՀ–ՌԴ միասնական Հակաօդային պաշտպանության համակարգի համաձայնագրին, ինչպես նաև Ընտրական օրենսգրքի նախագծին։

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am