«ԴԱԻՇ-ը դաշույն է՝ մուսուլմանների կրծքին». Էրդողան
Anadolu գործակալությունը հայտնում է,որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդես է եկել խիստ քննադատությամբ՝ ուղղված ԴԱԻՇ-ի հասցեին:
«Վերջին շրջանում Սաուդյան Արաբիայի Ջիդե և Մեքքա քաղաքներում որոտացած պայթյունները, Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչությունը ցավ են առաջացրել յուրաքանչյուր մուսուլմանի սրտում:
Ահաբեկչական կազմակերպությունը, որն օգտվում է իսլամի անունից և միաժամանակ, թափում է մուսուլմանների արյունը, այնքան հեռու է գնացել, որ հարձակում է կազմակերպել այն քաղաքում, որտեղ թաղված է մարգարեն ու գտնվում է նրա մզկիթը»,- ասել է Էրդողանը:
« ԴԱԻՇ կոչվող նախագիծը դաշույն է, որը խրել են մուսուլմանների կուրծքը:Նրանք, որոնք այս կամ այն պատճառով, այդ թվում՝ միջկրոնական տարաձայնությունների պատճառով աջակցում են ԴԱԻՇ-ին, նրանց հանցագործությունների համախոհներն են»,- ասել է նա:
