Բաքու այցելելու օրը հայտնի է
Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքու կայցելի հուլիսի երկրորդ տասնօրյակին: Այդ մասին լրատվամիջոցին հայտնել է դիվանագիտական աղբյուրը: Հունիսի 30-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լավրովը հաջորդ շաբաթ կայցելի Բաքու: Մամեդյարովն ընդգծել էր, որ նրա այցից կախված կլինի, թե արդյոք կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը` ուղղված Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
