ԻՊ ահաբեկիչները սպառնալիքներ են հնչեցրել Իսպանիայի հասցեին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր սպառնալիքներ է հնչեցրել Իսպանիայի հասցեին։ Իսլամիստները համացանցում 6-րոպեանոց տեսանյութ են հրապարակել, որում կադրից դուրս հնչող ձայնը սպառնում է Եվրոպային, ընդ որում, խոշոր պլանով երեւում է Իսպանիան, որի տարածքն աստիճանաբար կարմիր գույնով է ներկվում: NEWS.am-ի փոխանցմամբ՝ սա Իսպանիայի հասցեին իսլամիստների առաջին նախազգուշացումը չէ։ Մի քանի օր առաջ իսլամիստները տեսանյութ էին տարածել, որում սպառնացել էին գրավել Մարոկկոյի սահմանին Սեուտա եւ Մելիլիա անկլավները։ Հունվարի սկզբին «Իսլամական Մաղրիբի Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպությունը տեսանյութ էր տարածել, որում սպառնում է Նեապոլում, Հռոմում եւ Մադրիդում ահաբեկչություններ իրականացնել։
