Իրագործվեց հերոս զինծառայող Քյարամ Սլոյանի երազանքը

Ապրիլյան պատերազմում զոհված հերոս Քյարամ Սլոյանի կորուստը միայն նրա ընտանիքինը չէ: Եվ պատահական չէ, որ մինչև այսօր էլ շատ պաշտոնյաներ, զինվորականներ, շարքային քաղաքացիներ են այցելում և իրենց օգնությունը ցուցաբերում: Հիմնական օժանդակությունը ուղղվեց Քյարամի երազանքի ի կատար ածելուն, այն է` իր հայրական կիսաշեն տունը կառուցել և ավարտին հասցնել: Սլոյանների ընտանքի ցավին միացան և անմիջական աջակցություն ցուցաբերեցին շատ անհատներ, պաշտոնյաներ, ընկերություններ: Այդ ամենը հետաքրքրություն առաջացրեց և Lratvutyun.am-ի խմբագրակազմը մեկնեց Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղը լուսաբանելու այնտեղ տարվող աշխատանքները: Տեղում հանդիպումներ տեղի ունեցան Քյարամի ծնողների և եղբոր հետ: Քյարամի եղբայրը` Համիկ Սլոյանը հանգամանորեն ներկայացրեց տարվող աշխատանքները: Արդեն իսկ հայտնի էր, որ առաջին իսկ օրերից սկսած զգալի աջակցություն է ցուցաբերվել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի և այլոց կողմից: Այսպես, Համիկ Սլոյանը հայտնեց, որ շենքի տանիքապատումը իրականացրել է Գուրգեն Վիրաբյանին պատկանող Semur & Co ընկերությունը: Ներքին հարդարման աշխատանքներն ամբողջությամբ իր վրա է վերցրել Սամվել Բեգլարյանի «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ը: Գազպրոմ Արմենիան հատուկ Սլոյանների ընտանիքի համար կառուցել է գազատար խողովակաշար: «Վիլլաշին» շինարարական ընկերությունն էլ աշխատանքներ է տարել տանը կից շինության կառուցման համար: «Էտ շինությունը ինչ կա` դրսից, ներսից, սաղ իրանք են արել»,-Lratvutyun.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Քյարամի եղբայրը: Հերոսի երազանքը իրականություն դարձնելու համար անմիջապես գործուն աջակցություն ցուցաբերվեց Իքս Գրուպ ընկերության նախագահ Խաչիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ: Ընկերության կողմից 4 մեքենա շինանյութ ուղարկվեց` քար, ավազ և ցեմենտ: Կառուցվեց և արդեն իսկ ավարտին է հասցվում ոչ միայն Քյարամ Սլոյանի նախագծած տունը, այլև ընդլայնվեց: Խաչիկ Խաչատրյանի կողմից ուղարկված շինարարներն էլ խոստացել են, որ տունը կվերակառուցեն այնպես, որ Քյարամի ծնողները ապրեն այնպիսի տան մեջ, ինչպես իրենց որդին էր երազում: Հավելենք, որ այս օգնությունը պետական աջակցությունից դուրս է: Իրականացվել է նաև ներքին հարդարման աշխատանքներ` գիպսոնիտի, ներկարարական, սալիկապատման աշխատանքներ և այլն: Հասկանալի է, որ Քյարամի կորուստը ոչ մի օգնությամբ չի սփոփվի, բայց Իքս Գրուպ ընկերությունը ցանկանում է ինչ-որ կերպ շնորհակալ լինել հերոսի ընտանիքին: Հավելենք, որ կարևոր է, որպեսզի բիզնեսի կորպորատիվ պատասխանատվության այս դրսևորումը շատ այլ ընկերությունների վարակի:  

 
Նյութի աղբյուրը՝ Lratvutyun.am

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am