Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները հնարավոր է չեղարկել
Իտալական Լոմբարդիա շրջանի Խորհուրդը հավանության է արժանացրել «Հյուսիսի լիգա» կուսակցության ներկայացրած բանաձեւը, որում Իտալիայի կառավարությանը կոչ է արվում դատապարտել Ղրիմի հարցով Եվրամիության քաղաքականությունը եւ պահանջել չեղարկել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: Այդ մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն: Փաստաթղթի համաձայն, մարզային խորհրդի նախագահն ու տարածաշրջանի ղեկավարն իրավասու են ակտիվ աշխատանք տանել Իտալիայի կառավարության եւ խորհրդարանի, Եվրամիության ինստիտուտների հետ՝ ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները վերանայելու համար, ինչպես նաեւ նպաստել ստորագրահավաքի հարցով հանձնաժողով ստեղծելուն՝ հակառուսական պատժամիջոցները չեղարկելու համար:
