ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչը կայցելի Արցախ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի` Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, բուլղարացի պատգամավոր Քրիստիան Վիգենինը հայտարարել է, որ մտադիր է այցելել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը: «Ես չգիտեմ` երբ հնարավորություն կունենամ այցելել Լեռնային Ղարաբաղ: Սակայն ես շատ եմ ցանկանում գնալ այնտեղ»,-նշել է Վիգենինը: Հատուկ ներկայացուցիչը նշել է նաև, որ Ղարաբաղ այցելությունը կհամաձայնեցնի Ադրբեջանի արտգործնախարարության հետ:
