Նազարբաևը և Էրդողանը քննարկել են երկկողմ համագործակցությունը
Ղազախստանի և Թուրքիայի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևը և Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործացկության ակտիվացման ճանապարհները: Այդ մասին ասված է Ղազախստանի նախագահի կայքում, հայտնում է gazeta.ru-ն: «Էրդողանը ընդգծել է կոնֆիդենցիալ երկխոսության շարունակության և երկկողմ հարաբերությունների ողջ համալիրի ընդլայնմանն ուղղված համատեղ աշխատանքների իր պատրաստակամությունը: Զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
