«Ռեալի» բժշկական շտաբը որոշել է լքել թիմը՝ Ռոնալդուի վարքագծի պատճառով
Մադրիդի «Ռեալի» բժշկական շտաբը թիմից հեռանալու ցանկություն է հայտնել՝ ի նշան բողոքի Կրիշտիանու Ռոնալդուի վարքագծի դեմ: «Armsport.am»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է իսպանական AS-ը: Պորտուգալացին դժգոհություն է հայտնել «արքայական ակումբում» աշխատող բժիշկներից եւ «Ռեալի» ղեկավարությունից անձնական բժիշկ է պահանջել: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշում է կայացրել Ռոնալդուի հետ նոր պայմանագիր կնքելու ընթացքը չբարդացնելու համար ընդունել պորտուգալացու առաջարկը: Այժմ թիմի յոթ ֆիզիոթերապեւտ որոշել է լքել «Ռեալը»: Հավելենք, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի գործող պայմանագրի ժամկետը թիմի հետ լրանում է 2018 թվականին: Ակումբը ցանկանում է այն երկարաձգել եւս 2 տարով:
