Ռուսներն՝ ԻՊ շարքերում
Մոսկովյան շրջանային ռազմական դատարանը չորս տարվա ազատազրկման է դատապարտել Չեչնիայից ներգաղթած երկու քաղաքացու, որոնք ձերբակալվել էին ռուս-ուկրաինական սահմանին, երբ փորձ էին արել անցնել Սիրիա՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերն անցնելու համար: «РИА Новости» գործակալության փոխանցմամբ, այդ մասին տեղեկացրել է Բրյանսկի շրջանի Դաշնային անվտանգության վարչության լրատվական ծառայությունը: «Նրանք ձերբակալվել են անվտանգության ծառայողների կողմից՝ Ռուսաստանից Ուկրաինայի և Թուրքիայի միջոցով Սիրիա ելքի փորձ անելու ժամանակ: Նրանք ունեցել են Տաջիկստանի քաղաքացու կեղծ անձնագիր՝ «Իսլամական պետություն» կազմակերպության կողմն անցնելու համար», -աղբյուրի փոխանցմամբ, ասված է վարչության հաղորդագրության մեջ: Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել ահաբեկչական գործունեություն կազմակերպելու, օտարերկրյա քաղաքացիությունը կեղծելու և կեղծ փաստաթղթեր պատրաստելու համար:
