Էրդողանը չի «բարիշում»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է հաշտեցում կնքել Եգիպտոսի հետ այն պահին, երբ անցյալ շաբաթ Անկարան որոշել է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի և Իսրայելի հետ: Ինչպես հայտնում է Press TV-ն` Անկարայի և Կահիրեի միջև հարաբերությունները վատթարացել են, երբ Եգիպտոսի նախագահ և Էրդողանի ղեկավարած կուսակցության մոտ դաշնակից Մուհամեդ Մուրսին գահընկեց էր 2013-ի արվել ռազմական հեղաշրջման ժամանակ: Թուրքիայի առաջնորդը երեքշաբթի հայտարարել է, որ Եգիպտոսի «ճնշող ռեժիմի» հետ հաշտեցումը տեղի չի ունենա մոտ ապագայում: Թուրքիայում այս օրերին կարծիքներ էին հնչում, որ երկիրը կարող է վերականգնել հարաբերությունները նաև Կահիրեի հետ՝ Մոսկվայի և Թել Ավիվի հետ հարաբերությունների կարգավորումից հետո:
