Հայը ընտրվել է Ավստրալիայի խորհրդարանի անդամ
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի աջակցությունը ստացած թեկնածուների մեծամասնությունը տեղեր են ստացել Ավստրալիայի դաշնային խորհրդարանում շաբաթ անցկացված ընտրություններից արդյունքում: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն` նշելով, որ ընտրությունների վերջնական արդյունքները դեռևս պարզ չեն: Ավստրալահայ հաղթող ներկայացուցիչների ցուցակում առաջինը Թիմ Ուիլսոնն է, որ ներկայացնում է Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը: Նա ընտրվել է Վիկտորիա նահանգում` դառնալով հայկական ծագում ունեցող երկրորդ դաշնային պատգամավորը Ջո Հոքիից հետո, ով այժմ թոշակի է անցել: Ընտրությունների մասնակից մյուս ներկայացուցիչը, ով նախինում Հայ դատի հանձնախմբի անդամ էր, Հովիկ Մելքոնյանն է: Վերջինս ներկայացնում է Ավստրալիայի Աշխատավորական կուսակցությունը:
