Ահաբեկչության համար վճարել էին 600 հազար եվրո
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու անդամներ պատմել են, թե ինչպես են նախապատրաստվել ահաբեկչական հարձակումներ շարք իրականացնել Թեհրանում եւ Իսլամական Հանրապետության այլ քաղաքներում Նշվում է, որ ահաբեկիչների խոստովանությունների 15 րոպեանոց ձայնագրությունները իրանական հեռուստաընկերությանն է փոխանցել Իրանի հետախուզության նախարարությունը: Մասնավորապես՝ ԻՊ-ի անդամները պատմել են, թե ինչպես են հանձնարարություններ եւ պայթուցիկ նյութեր սարքել՝ հարձակումներ իրականացնելու համար: Գրոհայինները նշել են, որ 50 արձակում իրականացնելու համար իրենց վճարել են 600 հազար եվրո: Իրանական հեռուստաընկերության տրամադրության տակ հայտնված տեսանյութում երեւում է նաեւ, թե ինչպես են ահաբեկիչները տեղաշարժվում եւ ինչ տրանսպորտային միջոցով են փոխադրում պայթուցիկները:
