Թուրքիայի հանդեպ սննդային բեռնարգելքի վերացումը չի նշանակելու ստուգումների վերացում. Մեդեդև
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ դեռ չի կայացվել որևէ որոշում թուրքական բանջարեղենի մատակարարման վերաբերյալ: Նա ընդգծել է, որ այդ հարցը քննարկվելու է Անկարայի հետ, սակայն դա չի նշանակում, թե Ռուսաստանն անմիջապես վերացնելու է. «Ընդունվել է միայն մեկ որոշում, որն առնչվում է զբոսաշրջային երթուղիներին: Թուրքիայի հանդեպ սննդային բեռնարգելքի վերացումը չի նշանակելու ստուգումների վերացում: Մենք շարունակելու ենք աջակցել մեր գյուղատնտեսական ոլորտին»:
