Պուտինն է սպանել Կադիրովի հորը`պաշտոնյայի ուղերձը՝ Չեչնիայի նախագահին. տեսանյութ
Ռուսաստանում Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի դեմ վրդովմունքի ալիքի ֆոնին Gordonua.com-ը հրապարակել է աղմկահարույց հաղորդագրություն: Դրանում Իչկերիայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Գլխավոր շտաբի նախկին պետ Ալթի Բատալովը տեսաուղերձ է հղել Կադիրովին: Տեսաուղերձում իչկեր պաշտոնյան հայտնում է, որ Պուտինն է սպանել Կադիրովի հորը՝ Ահմաթ Կադիրովին, և եղբորը՝ Զելիմխան Կադիրովին: Ավելին՝ Բատալովը նշում է, որ Ռամզան Կադիրովը քաջ գիտի այս ամենի մասին և դրա համար իր իսկ շրջապատի թիկունքից ծիծաղում է նրա վրա:
