Հայտնի է, թե երբ Լավրովը կմեկնի Ադրբեջան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Բաքու: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին: Ինչպես նշվում է՝ Լավրովը Բաքու կայցելի հուլիսի երկրորդ տասնօրյակում: Հունիսի 30-ին, Ադրբեջանի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, թե Լավրովը հաջորդ շաբաթ կայցելի Բաքու:
