Սվետլանա Բաբաեւան հեռացել է «Գազետա.ռու»-ի գլխավոր խմբագրի պաշտոնից
Սվետլանա Բաբաեւան հեռանում է «Գազետա. ռու»-ի գլխավոր խմբագրի պաշտոնից: Այս մասին հայտնում է Rambler&Co. հոլդինգի մամուլի հաղորդագրությունը: Բաբաեւան ղեկավարել է Գազետա. Ռու-ի խմբագրությունը վերջին երեք տարիներին: Rambler&Co-ի տվյալներով, գլխավոր խմբագրի պաշտոնում Բաբաեւայի գործունեության ընթացքում ռեսուրսի լսարանը ավելի քան կրկնակի աճել է: Մինչ այդ նա «Մոսկովսկիե նովոստի» թերթի գլխավոր խմբագրի տեղակալն էր, նաեւ ղեկավարել է «ՌԻԱ Նովոստիի» բաժանմունքները Վաշինգթոնում ու Լոնդոնում եւ «Իզվեստիյա» թերթի քաղաքականության բաժինը:
