«Ռուսաստանը չի վազել և ամեն ինչ բացել Թուրքիայի առաջ». Մեդվեդև
«Դեռ ոչ մի որոշում չի կայացվել թուրքական բանջարեղենների մատակարարումների վերսկսման վերաբերյալ, հարցը քննարկվելու է Անկարայի հետ, սակայն դա չի նշանակում, թե Ռուսաստանն անհապաղ վազել ու ամեն ինչ բացել է»: Այս մասին ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, գրում է RIA Novosti-ն: «Ոչ մի որոշում չենք կայացրել, կքննարկենք թուրք գործընկերների հետ: Որոշում կայացվել է միայն զբոսաշրջային երթուղիների հարցով»,- նշել է Մեդվեդևը:
