Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչությունը կազմակերպել է ԴԱԻՇ-ը. Էրդողան
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում Աթաթուրքի անվան օդանավակայանում գրանցված ահաբեկչությանը հեղինակը ԴԱԻՇ-ն է: «Ահաբեկչության հետ կապված կալանավորվածների թիվը հասել է 30-ի: Ինչպես տեսնում եք, մենք գործ ունենք Տաջիկստանի, Ղրղըզստանի, Դաղստանի ներկայացուցիչների հետ: Դժբախտաբար, մենք գործ ունենք հարևան ու մոտ երկրների հետ»,- ասել է նա:
