Պուտինը քննադատել է Վլադիմիր Լենինին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կտրուկ է արտահայտվել խորհրդային առաջնորդ Վլադիմիր Լենինի գործունեության հետևանքների մասին: «Էխո Մոսկվի»-ն հայտնում է, որ, ըստ Պուտինի, Լենինի գաղափարները, ինչպես նաև նրա քայլերը հանգեցրել են պատմական Ռուսաստանի ոչնչացմանը: Պուտինն այս մասին խոսել է նախագահական խորհրդի նիստին՝ պատասխանելով Կուրչատովի ինստիտուտի ղեկավար Միխայիլ Կովալչուկի հարցին:
