Ավստրիայի նախագահական ընտրությունների կրկնակի երկրորդ փուլը`հոկտեմբերի 2-ին
Ավստրիայի դաշնային կանցլեր Քրիստիան Քերնը հայտարարել է, որ երկրում նախագահի ընտրությունների կրկնակի երկրորդ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 2ին,այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»ն: Հուլիսի 1ին Ավստրիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները «Ազատություն» կուսակցության հայցի հիման վրա, ովքեր վիճարկում էին քվեարկության արդյունքները. դրանց արդյունքում վերոհիշյալ կուսակցության թեկնածուն պարտվում էր, ուստի որոշվել է հանրապետությունում կրկին անցկացնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Մասնակցելու են նաև 2 այլ թեկնածուներ՝ ավելի վաղ հաղթանակ տարած Կանաչների առաջնորդ Ալեքսանդր Վան դեր Բելենը և Ավստրիական ազգայնական ազատության կուսակցությունից Նորբեր Հոֆերը:
