Վալցը Brexit-ը նախաձեռնողին անվանել է նավից փախչող առնետ
DigitalSpy-ը հայտնում է,որ ավստրիացի դերասան Քրիստոֆ Վալցը Brexit-ը նախաձեռնող Նայջել Ֆարաջին անվանել է նավից փախչող առնետ: «Իհարկե, գլխավոր առնետը կլքեր խորտակվող նավը: Դա անխուսափելի է»,- հայտարարել է Վալցը: Դերասանի խոսքով ՝առնետները լքում են խորտակվող նավը՝ խառնաշփոթից գլուխ հանելու պատասխանատվությունը գցելով այլոց վրա և նահանջելով մեկ այլ եկամտաբեր բիզնես: «Դա ցույց է տալիս, թե այդպիսի մարդիկ որքան գարշելի են, ցույց է տալիս, որ նրանք նույնիսկ չեն կարող պաշտպանել այն, ինչի պատճառն են դարձել»,- նշել է կրկնակի օսկարակիրը՝ հավելելով, որ ինքը 100%-ով դեմ է Brexit-ին: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցության ղեկավար Ֆարաջը հայտարարել է հրաժարականի մասին: Նա ԵՄ կազմից երկրի դուրս գալու հարցով հանրաքվեի գլխավոր նախաձեռնողներից է եղել:
