Թուրքիայի ափերի մոտ կրկին գաղթականների նավ է խորտակվել
Թուրքիայի Իզմիր նահանգից դեպի Եվրոպա գաղթականներ տեղափոխող հերթական նավն է խորտակվել, որի հետեւանքով զոհվել է 12 գաղթական։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Իզմիրի Ֆոչայի շրջանից դուրս եկած նավը ափից 13 մղոն հեռավորության վրա խորտակվել է։ Շտապ դեպքի վայր մեկնած փրկարարներին հաջողվել է փրկել 26 գաղթականի։ Ափ են հանվել նաեւ 12 խեղդված գաղթականների դիերը։ Խեղդվածների մեջ եղել են երեխաներ։
