Հայաստանն այսօր ունի շատ երջանիկ հարուստներ ու դժբախտ աղքատներ.սահմանադրագետ

«Սահմանադրությունը պետականության ամենաիդեալական կերտման միջոցն է:Սահմանադրությունը մարդկության պատմության մեջ կարելի է դիտարկել որպես բացահայտում, որը փոխել է մարդկության կյանքը: Սահմանադրությունը պետականության ամենաիդեալական կերտման միջոցն է, իսկ գլոբալ մասշտաբով սահմանադրությունը  համաշխարհային քաղաքակրթության ամենամեծ միջոցն է համարվում», - լրագրողների հետ հանդիպմանը նշեց   սահմանադրագետ Վարդան Այվազյանը: « Սահմանադրությունը ժողովրդի սեփականությունն է, ոչ թե իշխանության: Հայաստանն այսօր ունի լավ սահմանադրություն, բայց դրա հետ մեկտեղ, մենք ունենք շատ երջանիկ հարուստներ ու դժբախտ աղքատներ:Սահմանադրության երրորդ հոդվածն այդպես էլ չի իրացվի ու մարդը, որպես բարձրագույն արժեք, չի գիտակցվում:Անընդհատ ոտնահարվում է այս հոդվածը», - ասաց սահմանադրագետը: ՀՀ փոփոխված Սահմանադրությունը, ըստ Այվազյանի, նախորդների համեմատ՝ ավելի առաջադիմական է, որակական հատկանիշներով՝ բարձր, սակայն Սահմանադրությունը կյանքի կոչելու համար, առաջին հերթին, անհրաժեշտ է պետական իշխանության համարժեք իրավամտածողության մակարդակ.«Իրավամտածողության մակարդակը պետք է ապահովվի հետևյալ կերպ՝ պետական այրերը պետք է Սահմանադրության և սահմանադրական արժեքների վերաբերյալ ունենան միանշանակ, օբյեկտիվ ընկալում, սակայն Սահմանադրությունը չպետք է դառնա սուբյեկտիվ ընկալման առարկա, յուրաքանչյուր պաշտոնյա Սահմանադրությունը չպետք է փորձի մեկնաբանել այնպես, ինչպես իրեն է ձեռք տալիս»: Այվազյանը, նկատի ունենալով քաղաքական կուսակցությունների ընկալումները, նշեց՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններում նոր Սահմանադրությունը դժվար թե հաջողություն ունենա: «Այս ամբողջ քաղաքական անցուդարձը, խորհրդարանական հայտարարություններն ավելի շատ կրկես են հիշեցում: Սա խաթարում է  հասարակության իրավամտածողությունը, խեղաթյուրում հասարակության պատկերացումը իրական Սահմանադրության և սահմանադրական արժեքների վերաբերյալ», - հավելեց նա:  

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am