Վրաստանում խոզի գրիպից մահացության երեք դեպք է արձանագրվել
Վրաստանում վերջին երեք շաբաթվա ընթացքում խոզի գրիպից (H1N1) երեք մարդ է զոհվել: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության եւ հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: Նա նշել է, որ բոլոր երեք հիվանդը ուղեկցող բարդ հիվանդություններ ունեին եւ մտնում էին ռիսկի խմբի մեջ, բոլորն էլ չափազանց ուշ էին դիմել հիվանդանոցներ: Նա նշել է, որ խոզի գրիպի համաճարակի սպառնալիք չկա եւ բնակչությանը խորհուրդներ է տվել հարուցիչային վարակներից պաշտպանվելու մասին:
