Ամերիկացի գիտնականները գտել են Արեգակնային համակարգի իններորդ մոլորակը
Կալիֆոռնիայի Տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականներ Մայքլ Բրաունը եւ Կոնստանտին Բագիտինը հայտնել են, որ, հավանաբար, գոյություն ունի իններորդ մոլորակը, որի զանգվածը 10 անգամ գերազանցում է Երկրի զանգվածը: Այս մասին գրել է Astronomic Journal-ը: Հետազոտողների կարծիքով՝ մոլորակը գտնվում է Երկրից մոտավորապես 20 անգամ ավելի հեռու, քան Նեպտունի ուղեծիրը: Գիտնականները մոլորակը համարել են գազային հսկա, որը կարող է նետված լինել «հեռավոր տիեզերք»՝ Արեգակնային համակարգի ծայրամաս, իսկ դրա պատճառը Յուպիտերի եւ Սատուռնի ձգողականության ուժերն են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
