Դորտմունդի «Բորուսիայի» հավանական մեկնարկային կազմը
Kicker-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» հավանական մեկնարկային կազմը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 19-րդ տուրի խաղում: «Բորուսիա». Ռոման Բյուրկի, Լուկաշ Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հումելս, Ջու-Հո Պարկ, Իլկայ Գյունդոգան, Յուլիան Վայգլ, Գոնսալո Կաստրո, Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ: Հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին Մյոնխենգլադբախում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 21:30-ին:
