Ուկրաինայում գրիպի զոհերի թիվը հասել է 60-ի
Ուկրաինայում աշնան վերջից ի վեր գրիպից 60 մարդ է մահացել,այս մասին հայտնել է Առողջապահության նախարարության արտահաստիքային համաճարակաբան Իրինա Կոլեսնիկովան: «Մահացել են այս սեզոնին, մահացությունը 100 հազար բնակչի կտրվածքով 0,13 տոկոս է կազմում` 60 մարդ», - Կոլեսնիկովայի խոսքերն է մեջբերում RBK-Ուկրաինան: Գրիպից ամենամեծ մահացությունը գրանցվել է Օդեսայի մարզում` 22 մարդ:
