«ԼՂ հարցում Արևմուտքի ու Ռուսաստանի միջև կա համագործակցություն, ոչ թե մրցակցություն». Կարեն Բեքարյան

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում Արևմուտքի ու Ռուսաստանի միջև կա համագործակցություն, այլ ոչ թե մրցակցություն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանը` անդրադ առնալով ղարաբաղյան խնդրի շուրջ ծավալվող վերջին զարգացումներին: -Պարոն Բեքերյան, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպումից հետո, խոսվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մեկ այլ հանդիպման մասին: Այս անգամ պաշտոնական Փարիզի նախաձեռնությամբ: Կարճ ժամանակահատվածում երկու երկրների նախագահների մակադակով հանդիպումների կազմակերպումը արդյո՞ք ուղղված է միայն սահմանային անվտանգության պահպանմանը, թե՞ նաև բանակցությունների վերսկսման գործընթացում զարգացումների սպասենք: – «Եվ, եվ». այդ գործընթացներն իրարից առանձնացնելը ճիշտ չի լինի: Մի կողմից ունենք վիճակ, երբ կա երկխոսություն, գործընթաց, սահմաններում համեմատաբար հանգիստ է, ահա խնդիր է դրված դա օգտագործել, որ զինադադարի ռեժիմը պահպանվի` դրա համար ներդնելով լրացուցիչ ջանքեր, մեխանիզմներ: Մյուս կողմից, փորձել կարճ, արագ հանդիպումների միջոցով փոքր վստահության ազդակ փոխանցել հանրություններին թե Հայաստանում, թե Ղարաբաղում, թե Արդբեջանում: Եվ իհարկե, փորձել տեղից շարժել բանակցային գործընթացը: – Այս փուլում կարծիքներ են հնչում այն մասին, որ ղարաբաղյան հարցում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, կարծես, մրցակցություն է նկատվում: Նախորդ հանդիպումը տեղի ունեցավ Ռուսաստանի նախաձեռնությամբ, կարճ ժամանակ անց խոսվում է հաջորդ հանդիպման մասին, որի նախաձեռնողը պաշտոնական Փարիզն է: Ըստ ձեզ, արդյո՞ք այստեղ մրցակցություն կա: – Մենք տեսնում ենք շղթա, արդեն խոսվում է, որ հավանական է երրորդ հանդիպումն էլ լինի ԱՄՆ-ում: Այս ամենը, ես կարծում եմ, որ խոսում է համագործակցության վերաբերյալ, այլ ոչ թե մրցակցության: Մյուս կողմից չմոռանանք, որ Ռուսաստանն իր նախաձեռնությունն ունեցել է նաև մինչ այժմ, դա ներկա փուլի խնդիր չէ: Հետևաբար այստեղ ինչ-որ առանձնահատուկ կամ անհանգստության արժանի բան գոնե այս պահին չեմ տեսնում: – Հայտարարություններ եղան ղարաբաղա-ադրբեջանական շփման գծումսահմանային հետաքննական մեխանիզմների նեդրման մասին, սակայն Ադրբեջանի նախագահն իր երկիր վերադառնալուց հետո ասաց, որ այդ հարցերի հետ կապված համաձայնություն չի տվել: Արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է արձագանքի Ալիևի այս պահվածքին: – Ես չեմ կարծում, որ չեն արձագանքում, պարզապես այստեղ մենք պետք է հանրայինը տարբերենք դիվանագիտականից: Հանրային արձագանքը լինում է, երբ դիվանագիտական հնարավորությունները սպառվում են: Կարծում եմ` նոր հանդիպման նախապատրաստման փուլում բոլոր հնարավոր եղանակներով այդ ուղղությամբ աշխատանք տարվում է: Այլ բան է, որ դեռևս դա չի վերածվում համանախագահների կողմից հանրությանն ուղղված բաց հայտարարություն: – Գերմանիայի արտաքին գործերինախարար ՖրանկՎալտեր ՇտայնմայերըԵրևանումհանդիպեց ԼՂՀ նախագահ Բակու Սահակյանին:Քաղաքականտեսանկյունից ի՞նչ կարևոր շեշտադրումներկառանձնացնեք այսհանդիպումից: – Մենք միշտ ասում ենք, երբ Լեռնային ՂարաբաղիՀանրապետությունը լինի բանակցային գործընթացի լիիրավ կողմ,ապա դա միայն կնպաստի գործընթացի արդյունավետությանը, իսկ դրա հակառակը որևէ կերպ տրամաբանական չէ, բարոյական չէ: Մյուս կողմից աչքի առաջ ունենք այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը բանակցային գործընթացին գոնե մասնակիորեն կա, հիշենք, համանախագահները ժամանակ առ ժամանակ այցելում են Ստեփանակերտ, հանդիպում ղարաբաղյան իշխանություններին: Այնպես որ, Շտայնմայերի ու Բակո Սահակյանի հանդիպումը դիտարկում եմ այդ շարքի մեջ: Դա բնական գործընթաց է և պետք է զարմանալ, երբ այն չի լինի:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am