ԼՂ սառեցված հակամարտությունները վտանգավոր են տարածաշրջանի համար. Դավութօղլու
Ահաբեկչական սպառնալիքներն ու սառեցված հակամարտությունները վտանգավոր իրավիճակ են ստեղծում Թուրքիայի շուրջ. այդ մասին Դավոսի ավանդական համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վարչապետը հիշեցրել է տարածաշրջանում առկա սառեցված հակամարտությունների՝ մասնավորապես Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի հարցերի մասին։ «Վտանգ կա, որ դրանք ցանկացած պահի կակտիվանան»,-ասել է վարչապետը։
