ՌԴ կոմունիստները սպառնում են բողոքի ակցիաներ իրականացնել, եթե Դի Կապրիոն հանդես գա Լենինի դերում
Ռուսաստանի կոմունիստներին զայրացրել է այն տեղեկությունը, որ Լենինի դերը կարող է ստանալ հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, և պատրաստ են բողոքի ակցիա կազմակերպել, գրում է vesti.ru-ն: «Մենք նամակ ենք ուղարկել «Լենֆիլմ»: Կսկսվեն բողոքի ակցիաներ, քաղաքացիական անհնազանդության ակցիաներ «Լենֆիլմի» մուտքի մոտ, և պարզապես թույլ չենք տա նրանց մտնել այդտեղ: Թող ռուս դերասան գտնեն, ինչ է, չունե՞նք մեր դերասանները»,- պատմել է «Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Սերգեյ Մալինկովիչը: Նշենք, որ դերասանի մորական տատը ռուս է։
