Իրանը մինչև վերջ կպայքարի ահաբեկչության դեմ. Զարիֆ
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը կպայքարի այնքան, քանի դեռ ամբողջովին չի ոչնչացվել ահաբեկչությունը: Զարիֆը դատապարտել է Ստամբուլի, Դաքքայի ու Բաղդադի ահաբեկչությունները, որոնց հետևանքով գրանցվել են բազմաթիվ զոհեր: «Մենք չպետք է հանգստանանք և հանգիստ չենք ունենա այնքան ժամանակ, քանի դեռ նրանք, ովքեր կանգնած են այդ ահաբեկչությունների հետևում»,- ասել է նա:
