Մեծ Բրիտանիայի հանրաքվեն չի ազդելու Հայաստանում ԵՄ հանձնառության վրա. Պյոտր Սվիտալսկի
Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում ԵՄ անդամակցության վերաբերյալ անցկացված հանրաքվեն որևէ ազդեցություն չի ունենալու Հայաստանում ԵՄ հանձնառության վրա: «Այն որևէ բան չի փոխել տարածաշրջանում տարվող մեր քաղաքականության, ինչպես նաեւ երկկողմանի երկխոսության գործընթացի մեջ»,-ընդգծեց դեսպանը: Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Եվրամիության անդամակցության վերաբերյալ Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեով հաղթեցին Եվրամիությունից դուրս գալուկողմնակիցները:
