Ռուսաստանին ցույց է տրվում Արևմուտքի վճռականությունը. FT
Հուլիսի 8-ին Վարշավայում բացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը պետք է Ռուսաստանին ցույց տա Արևմուտքի վճռականությունը: Այս մասին գրում է Financial Times-ը: Այժմ ԵՄ կազմից դուրս գալու բրիտանացիների որոշումից հետո հանդիպումը կլինի արևմտյան դաշինքի միասնության գլխավոր փորձություն: Գագաթնաժողովի ընթացքում անդամ-երկրները պետք է ընդունեն կոշտ և պոտենցիալ վիճելի որոշումներ՝ ուղղված Ռուսաստանի զսպմանը: FT-ն վստահություն է հայտնում, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը գագաթնաժողովի ընթացքում կհայտարարի միջազգային հարթակում հետագայում ևս կարևոր դեր խաղալու մտադրության մասին:
