«Մեծ Բրիտանիայի տեղը ՆԱՏՕ-ում մնում է անփոփոխ». Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն հուլիսի 8-9-ը կայանալիք Վարշավայի գագաթնաժողովում կիբերտարածությունը կճանաչի օպերատիվ միջավայր՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Մենք կիբերտարածությունը կճանաչենք օպերատիվ միջավայր՝ օդային, ցամաքային և ծովային տարածքների հետ միասին»,- Բրյուսելում ասել է։ Այնուհետև անդրադառնալով Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, նշել է, որ դա վերաբերում է բացառապես Լոնդոնի և Բրյուսելի հարաբերություններին: «ՆԱՏՕ-ում Մեծ Բրիտանիայի տեղը մնում է անփոփոխ: Փոխվել են բացառապես Մեծ Բրիտանիայի հարաբերությունները Եվրամիության հետ»,- հայտարարել է նա:
