Չավուշօղլուն հերքել է
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, սակայն այդ նպատակով «Ինջիրլիք» ավիաբազայի օգտագործման մասին խոսք չի գնում: «Ես նկատի չեմ ունեցել դա: Մենք պատրաստ ենք ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ցանկացած համագործակցության, որպես օրինակ եմ բերել «Ինջիրլիքը»: Մենք կհամագործակցենք Ռուսաստանի հետ, սակայն «Ինջիրլիքի» մատչումը տրամադրելն անհնար է»,- բացատրել է Չավուշօղլուն:
