Հուսով ենք Լեռնային Ղարաբաղի կարգավորման այդ արյունածոր թղթապանակը շարժվի մեռյալ կետից. Սլուցկին
ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հուսով է, որ ԼՂ-ի կարգավորման հարցում 1 տարում առաջընթաց կգրանցվի, հայտնում է RIA Novosti-ն: «Կցանկանայի հուսալ, որ տեսանելի ապագայում, գուցե մոտակա 1 տարում կարող են նախապատրաստվել ինչ-որ նշանակակից քայլեր, որպեսզի Լեռնային Ղարաբաղի կարգավորման այդ արյունածոր թղթապանակը շարժվի մեռյալ կետից»,- ասել է նա մամլո ասուլիսի ժամանակ:
