Բայդենը Թուրքիայում կքննարկի
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն այսօր աշխատանքային այցով ժամանում է Թուրքիա։ Բայդենը վաղը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ։ Այդ հանդիպումներում քննարկվելու են ԻՊ-ի դեմ պայքարի ակտիվացումը, Թուրքիայի կողմից Սիրիայի հետ սահմանի վերահսկողության մեծացումը և մի շարք այլ հարցեր։
