Ֆրանսիան ցանկանում է ուժեղացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ. Օլանդ
Ֆրանսիական իշխանությունները ցանկանում են ուժեղացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Ես կցանկանայի, որ մենք ուժեղացնեինք Ռուսաստանի հետ համագործակցությունն ու համակարգումը՝ ԴԱԻՇ-ի դեմ գործելու նպատակով, սակայն Սիրիայում հարվածներ հասցնել պետք է ոչ միայն ԴԱԻՇ-ին»,- ասել է Օլանդը՝ ելույթ ունենալով Փարիզում ֆրանսիացի և օտարերկրյա դիվանագետների առջև։
