Նոր մանրամասներ Սյունիքի ավտովթարից

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել 6 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ, հայտնում են Քննչական կոմիտեից: Նշվում է, որ 2016թ. հուլիսի 4-ին` ժամը 07։30-ին, հաղորդում է ստացվել, որ Մեղրի–Երևան ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում իրար են բախվել «Կամազ» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Տոյոտա Քեմրի» ավտոմքենայի վարորդը և 5 ուղևորները մահացել են: Փոխանցվում է, որ դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կատարվել են դեպքի վայրի, դիակների զննություններ, նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, դատակենսաբանական, դատանյութագիտական փորձաքննություններ: Նշվում է, որ պարզվել են նաև դեպքի մասնակից վարորդների և ուղևորների ինքնությունները. «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ֆելիքս Սամվելյանը` ծնված 1969թ., ստացած վնասվածքներով տեղափոխվել է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ: Վթարի հետևանքով մահացել են՝ Արտակ Վահագնի Ոսկանյանը` ծնված 1993թ., Մուշեղ Սարգսի Մարջանյանը` ծնված 1992թ., Սոնա Վահիկի Ջավադյանը` ծնված 1992թ., Ռուբեն Հայկի Ավագյանը` ծնված 1992թ., Իննա Դավիթի Միքայելյանը` ծնված 1999թ, և 2015թ. ծնված փոքրիկը։ ՔԿ-ից հաղորդում են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ, եւ հավելում, թր նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am