ՌԴ-ն ու Թուրքիան գտել են իրար, ինչը ՀՀ-ի համար վտանգավոր է. Արա Պապյան

«Երկու մեկուսացող պետություններն ինքնըստինքյան գտնում են իրար, ինչպես Ռուսաստանն ու Թուրքիան գտան իրար, որը մեզ համար շատ վտանգավոր է:Անցյալ դարի 15-20-ական թվականներին էլ նրանք ընդհանուր շահեր գտան և նույնը տեղի է ունենում այսօր: ՌԴ-ի քաղաքականությունը գիտենք, որ սիրաշահելու քաղաքականություն է, իսկ դրա համար պետք է ինչ-որ բան զիջես: Այն, որ Պուտինն ուզում է լավացնել Թուրքիայի հետ հարաբերությունները, դա ակնհայտ է:Էրդողանի նամակում ներողություն չկար, կար ափսոսանք, կամ էլ, ինչպես թուրքագետներն են ասել՝ նշվել էր, թե անցած լինի  »,-  լրագրողների հետ հանդիպմանը նշեց   «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը և հավելեց, որ զիջման տարբերակը Ղարաբաղն է, լավրովյան ծրագիրը, որն ածանցվում է Կազանյան փաստաթղթից  ու վտանգավոր տարրեր է իր մեջ պարունակում: Ըստ Պապյանի, եթե «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» սկզբունքը ՀՀ-ի քաղաքականության մեջ միշտ էլ եղել է, ապա այսօր ծանոթանալով Կազանյան փաստաթղթին, հասկանալի է դառնում, որ դա էլ է նենգափոխվել, և տարածքները ոչ թե կոնկրետ կարգավիճակի դիմաց են կամ խաղաղության, այլ անհասկանալի կարգավիճակի: «Տալու ենք խիստ կարևոր տարածքներ, էլ չեմ ասում, որ դրանք ԼՂՀ -ի տարածքներն են, մեր հայրենիքի մի մասը, բայց ցավոք, բազմաթիվ նշաններ կան, որ իշխանություններն ուզում են գնալ այդ տարբերակին: Կկարողանան իրականացնել, թե՝ ոչ, դա այլ հարց է, քանի որ հասարակության մեծ մասը դրա հետ համամիտ չէ: Թղթի դիմաց տալ քիչ թե շատ կայուն վիճակ՝ սխալ է»,- ասաց նա:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am