Լոնդոնը Brexit-ից հետո էլ աշխարհի համար բաց կմնա. քաղաքապետ
Bloomberg պարբերականը գրում է,որ Լոնդոնի նորանշանակ քաղաքապետ Սադիկ Խանը հայտարարել է, որ բրիտանական մայրաքաղաքը ավելի քան 1 մլն օտարերկրյա բնակիչներ ունի և քաղաքը միշտ ուրախ է նոր բնակիչների համար:Քաղաքապետը խոստացել է, որ Մեծ Բրիտանիան միշտ բաց է մնալու աշխարհի համար, անկախ Brexit-ի արդյունքներից: Բիզնես-հանրությանն ուղղված իր խոսքում նա հայտարարելէ, որ Եվրամիությունը լքելու Միացյալ Թագավորության որոշումը այն որոշումը չէր, ինչը ցանկանում էր Լոնդոնը և քաղաքն ամեն ինչ կանի, որպեսզի պահպանի իր միջազգային կապերը: Հիշեցնենք, որ հունիսի 23-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով՝ բրիտանացիների 51-9 տոկոսը կողմ քվեարկեց ԵՄ-ի կազմից դուրս գալուն:
