Ստամբուլի օդանավակայանի անվտանգությունը կապահովեն հատուկ ջոկատայիններ
CNN Turk-ը հայտնում է,որ Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում հսկողություն կիրականացնի հատուկ նշանակության ջոկատը: Համապատասխան որոշումը երկրի իշխանությունները կայացրել են հունիսի 28-ի ահաբեկչությունից հետո: Զինվորականները կպահպանեն զբոսաշրջիկների անվտանգությունն ու կհսկեն կարգը, Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Ստամբուլի օդանավակայանում երեք պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով սպանվել էր 45 մարդ, 239 մարդ վիրավորվել էր:
