Թուրքիան պատրաստ է Ռուսաստանին տրամադրել «Ինջիրլիք» ավիաբազան. Չավուշօղլու
Թուրքիան պատրաստ է Ռուսաստանին տրամադրել «Ինջիրլիք» ավիաբազան։ Այդ մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler կայքը, Չավուշօղլուն հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը բոլորի ընդհանուր թշնամին է: «Ուրեմն ինչո՞ւ Ռուսաստանի հետ «Ինջիրլիքում» չհամագործակցենք»,-ասել է Չավուշօղլուն: Նա նշել է, որ Թուրքիան ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակում ռազմաբազան տրամադրել է բոլոր այն երկրներին, որոնք ակտիվ պայքար են մղում ահաբեկչական այդ խմբավորման դեմ: Չավուշօղլուն նշել է, որ ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պետք է համատեղ պայքարել: Artsakhpress.am
