Օլանդը մասնակցել է Charlie Hebdo-ի վրա հարձակման զոհերին նվիրված հուշատախտակի բացմանը
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցել է 2015 թվականի հունվարին իրականացված փարիզյան ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակների բացմանը։
Դրանցից մեկը նվիրված է Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատան վրա կատարված հարձակման զոհերին։ Հուշատախտակը տեղակայել են այն շենքում, որտեղ գտնվել է պարբերականի գրասենյակը։ Հուշատախտակի վրա գրված են Charlie Hebdo-ի զոհված աշխատակիցների ու լեյտենանտ Ֆրանկ Բրենսոլարոյի անունները։

