Նախագահը հաստատել է Սիրիայի նոր կառավարության կազմը
Սիրիական SANA գործակալությունը հայտնում է,որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ստորագրել է երկրի կառավարության նոր կազմը հաստատելու հրամանը,ըստ որի կառավարությունը գլխավորել է երկրի էլեկտրաէներգետիկայի նախկին նախարար Իմադ համիսը, որին ավելի վաղ հանձնարարվել էր նախարարների կաբինետի ձևավորումը: Երկրի արտգործնախարարի պարտականությունները կշարունակի կատարել Վալիդ Մուալլեմը, պաշտպանության նախարարի պարտականությունները՝ Ֆահդ Ջասեմ ալ-Ֆրիջը,պաշտոնը պահպանել է նաև ազգային հաշտեցման հարցերով նախարար Ալի Հայդարը: Տեղեկատվության նոր նախարար է նշանակվել Մուհամմեդ Թարջմանը՝ երկրի պետական հեռահաղորդակցության նախկին նախարարը: Այդ պաշտոնում նա փոխարինել է Օմրան Ազ-Զոուբիին:
